ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՈՒկրաինական քեյսը մեզ համար լավագույնն է, հասկանալու, թե ինչ է անում իշխող էլիտան

ՈՒկրաինական քեյսը մեզ համար լավագույնն է, հասկանալու, թե ինչ է անում իշխող էլիտան
06.02.2024 | 08:39

Զելինսկու հարցազրույցից մաս էի նայում. թե բա՝ «եթե մեզ հատկացվող ֆինանսական օգնությունը դադարեցվի, Արևմտյան Եվրոպայի համար առհասարակ մեծ խնդիրներ ի հայտ կգան»:

Էս սպառնու՞մ ես:

ՈՒկրաինայում վիճակը լավ չի, անգամ առողջական մեծ խնդիրներ ունեցողներին են ֆռոնտ ուղարկում, մինչդեռ, եթե հատկացվող՝ այդ թվում ֆինանսական օգնությունը չփոշիացվի օպերատիվ ձևով, գուցե առավել կենսունակ կլինեն առավել երկար ժամանակ: Ինչևէ, իրենց խնդիրն է:

Սեփական երկիրը որևէ այլ երկրի՝ այս դեպքում ՌԴ-ի դեմ գործիք սարքելուն և ուրիշների շահերը սպասարկելուն նվիրված էլիտաները, որոնք ողողված են կոռուպցիայի մեջ, ինչ-որ մի փուլից հետո սկսում են սեփական երկիրը «սլիվ» անել, այն մտքով, որ մեկ է, չենք ձգելու, գոնե էս կերպ թե՛ գումարները կյուրացնենք, թե՛ դա ծածկադմփոց կանենք պատերազմի անվան տակ:

Իսկ ՈՒկրաինայի արմտյան հարևանները արդեն խոսում են այսօրվա ուկրաինական հողերի՝ իրական-պատմական տերերի օրինական իրավունքների վերականգնման մասին:

ՈՒկրաինական քեյսը մեզ համար լավագույնն է, հասկանալու, թե ինչ է անում իշխող էլիտան, և ով է նրան կառավարում, ինչերի հետ ենք առնչվելու: Իսկ իշխող էլիտան շատ ավելի բաց է ու պարզ, քան որևէ մեկը առհասարակ, ինչ ասում է, այն էլ անում է:

Ի դեպ, լիդերները ինչ-որ մի տարիքից հետո երկու հիմնական խնդիր են ունենում, նախ՝ սկսում են շատ սիրել իրենց ուղղված գովասանքի խոսքերը, դրա համար իրենց սկսում են շրջապատել անորակ, բայց հետամուտի վարպետ կադրերով, և երկրորդը՝ ավելի հաճախ են հավատում իրենց PR ծառայություններ մատուցող աշխուժակներին, թե բա՝ «շեֆ ջան, սաղին կրել ենք», որ արդարացնեն իրենց ստացած գումարները, մինչդեռ ամեն բան լիովին այլ է:

Ի դեպ, մեկ-մեկ ձեր շեֆերին օտարները հուշում են, թե բա՝ ինքդ հեռախոսով նայիր ինչ է կատարվում դաշտում, սեղանիդ դրվող մոնիթորինգին մի հավատա:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ